Կարևոր իրադարձություններ

Բաքվի քաղաքապետարանն արգելել է Ղարաբաղը վերադարձնելու պահանջով հանրահավաքի անցկացումը

12 Փետրվար, 2019 23:45
Բաքվի քաղաքապետարանն արգելել է Ղարաբաղը վերադարձնելու պահանջով հանրահավաքի անցկացումը

Բաքվի քաղաքապետարանն արգելել է «Ղարաբաղ» հասարակական կոմիտեին հանրահավաք անցկացնել՝ «վճռական միջոցների ընդունում գրավյալ տարածքների ազատագրման համար» պահանջով: Հանրահավաքը նախատեսված էր անցկացնել փետրվարի 16-ին:

Ինչպես հայտնում է «Թուրան» գործակալությունը, քաղաքապետարանի որոշման մեջ ասվում է, որ «նախագահ Իլհամ Ալիևն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում երկրի տարածքային ամբողջականության վերականգնման համար: Դա արվում է և՛ Ադրբեջանի ներսում, և՛ դրսում՝ ազգային շահերին համապատասխան»:

«Ղարաբաղ» հասարակական կոմիտեն Ադրբեջանում կազմավորվել է 2018 թվականին, այն 17 հասարակական կազմակերպություն է ներառում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին