Կարևոր իրադարձություններ

«Միգուցե Ադրբեջանում էլի կան քաղաքացիներ, որոնց իրենց նախագահը ներկայացնելու մանդատ չունի»

12 Փետրվար, 2019 22:37
«Միգուցե Ադրբեջանում էլի կան քաղաքացիներ, որոնց իրենց նախագահը ներկայացնելու մանդատ չունի»

«Մենք ասում ենք, որ ՀՀ վարչապետը կարող է բանակցել Ղարաբաղի հարցի կարգավորման համատեքստում ՀՀ անունից և ես չեմ կարող բանակցել Ղարաբաղի անունից: Ինչո՞ւ, որովհետև Արցախի ժողովուրդը ինձ չի ընտրել ՀՀ վարչապետ կամ ԱԺ ընտրություններին չի մասնակցել: Հետևաբար ՀՀ ԱԺ-ին ու վարչապետին չի լիազորել որևէ տեղ բանակցել իր անունից»,- Ադրբեջանի ժողովուրդը Ադրբեջանի կառավարության կարծիքը չկիսելու մասին հարցին ի պատասխան՝ ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ Արցախի ժողովուրդն ընտրել է իր նախագահին և հենց նրան է տվել բանակցելու լիազորությունները ու, հետևաբար, այդ համատեքստում Արցախի անունից պետք է հանդես գա հենց Արցախի ներկայացուցիչը:

«Մենք որոշումներ կարող ենք կայացնել մեր փոխարեն: Չնայած, մյուս կողմից, արձանագրում ենք, որ ՀՀ-ն Ղարաբաղի անվտանգության երախավորն է, և մենք ասում ենք, որ Արցախի ներկայացուցիչը պետք է նստի բանակցային սեղանի շուրջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը խոսելով  Ադրբեջանի դիրքորոշման մասին, հայտնել է, որ վերջիններս ասում են, որ իրենք էլ իրենց հետ բանակցությունների կբերեն Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին: Այսինքն՝ այն ադրբեջանցիներին, որոնք ժամանակին ապրել են Լեռնային Ղարաբաղում:

«Մենք ասում ենք, որ այդ մարդիկ էսօր էլ են մասնակցում բանակցություններին, քանի որ նրանք հանդիսանում են Ադրբեջանի քաղաքացիներ, մասնակցում են Ադրբեջանի խորհրդարանական և նախագահական ընտրություններին: Նրանք քվեարկելով ունեն իրենց ներկայացուցիչը բանակցային ֆորմատում՝ ի դեմս Ադրբեջանի նախագահի: Եվ եթե հիմա Ադրբեջանի նախագահն ասում է , թե իր հետ բանակցությունների է բերում Ղարաբաղի ադրբեջանցի համայնքի ներկայացուցիչներին, մենք դրան ի պատասխան ասում ենք, որ ստացվում է՝ ձեր երկրում կան քաղաքացիներ, որոնց ներկայացնելու լիազորություն ու մանդատ չունեք»,- ընդգծել է Փաշինյանը և հավելել, որ մեր կողմը նաև ասել է ադրբեջանական կողմին, որ միգուցե իրենց երկրում էլի կան քաղաքացիներ, որոնց Ադրբեջանի նախագահը ներկայացնելու մանդատ չունի:

 

Լրահոս

Դիտել ավելին