Կարևոր իրադարձություններ

Վարչապետի խորհրդականի ձևակերպումները չեն արտահայտում վարչապետի և Կառավարության կարծիքը. Վլադիմիր Կարապետյան

12 Փետրվար, 2019 22:08
Հեղինակ՝ Վլադիմիր Կարապետյան
Վարչապետի խորհրդականի ձևակերպումները չեն արտահայտում վարչապետի և Կառավարության կարծիքը. Վլադիմիր Կարապետյան

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետի խորհրդայան Սրբուհի Ղազարյանի ֆեյսբուքյան հայտնի գրառմանը: Կարապետյանը մասնավորապես նշել է.

«ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանի հրապարակած ֆեյսբուքյան հայտնի ստատուսի ձևակերպումները չեն արտահայտում վարչապետի և Կառավարության կարծիքը:
Այդ կապակցությամբ վարչապետը պարզաբանումներ է պահանջել խորհրդականից: 
Վարչապետի դիրքորոշումը այն է, որ գործադիր մարմնի բոլոր պաշտոնյաները իրենց հրապարակային ելույթներում և խոսքում պետք է հետևեն կառավարության դիրքորոշումներին և մնան իրենց պարտականությունների շրջանակում: Սույն հանձնարարականը խախտողների նկատմամբ կկիրառվեն խստագույն կարգապահական միջոցներ»:

Հիշեցնենք, որ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի արտահայտած մտքերին, որոնք բավական մեծ աղմուկ էին բարձրացրել համացանցում:

Խորհրդականը նշում էր, որ  ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը գողացել է իր վաղ պատանեկության տարիներն ու այժմ պատասխան պետք է տա 3 հարցի:

 

 

Լրահոս

Դիտել ավելին