Կարևոր իրադարձություններ

«Ադրբեջանը նորից կոչ է արել շարունակել խաղաղ բանակցությունները և ժողովուրդներին պատրաստել խաղաղության»

12 Փետրվար, 2019 20:45
Հեղինակ՝ Ստեփան Դանիելյան
«Ադրբեջանը նորից կոչ է արել շարունակել խաղաղ բանակցությունները և ժողովուրդներին պատրաստել խաղաղության»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ադրբեջանը նորից կոչ է արել շարունակել խաղաղ բանակցությունները և ժողովուրդներին պատրաստել խաղաղության։ 
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը ասել է, որ "Չնայած Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի խաղաղության կոչերին, Հայաստանը թույլ չի տալիս երկու համայնքների միջև երկխոսություն սկսել"։

"Երկու համայնքների" միջև խաղաղություն սկսելու համար մի շարք նախապայմաններ են պետք։ Առաջին հերթին Ադրբեջանը պետք է ճանաչի 1915 թ-ին տեղի ունեցած Ցեղասպանությունը, առանց որի փոխադարձ վստահության հասնելն անհնարին է։

Անգամ թուրքական մամուլում է հնարավոր այդ հարցը քննարկել, իսկ Թուրքիայի նախագահը տեղի հայերին ցավակցում է "այդ ողբերգական" դեպքերի կապակցությամբ, թեկուզ չօգտագործելով Գենոցիդ բառը։

Սակայն Ադրբեջանում այդ հարցն առանց ծաղրանքի անգամ քննարկել հնարավոր չէ, չնայած նրան, որ դա իրենց չի վերաբերվում։ Այդքան խորն է հայերի հանդեպ ատելությունը։

Ժողովուրդներին խաղաղության պատրաստելու լավագույն ցուցիչը կլինի մի քանի տասնյակ երկրների կողմից ճանաչված հայերի Ցեղասպանությունը Ադրբեջանի կողմից ընդունելը։ Դրանից հետո Բաքվի, Սումգայիթի, Մատաղիսի և Խոջալույի ողբերգությունների համար կկարողանանք միմյանցից ներողություն խնդրել։

Իսկ թէ ինչ կորոշեն "երկու համայնքները", դա արդեն կյանքը ցույց կտա։

Հ․Գ․ Բանակցությունների սեղանին դնելու հարցադրում է, Ադրբեջանը պատասխան չի ունենա, միայն խոջալույի հարցով է կարող խոսել, դա էլ միջազգայնորեն ճանաչված չէ ու Բաքվի ու Խաջալույի հարթություն կարող ենք իջեցնել։ Այստեղ նաև Թուրքիայի պահը կա, ինչը կարևոր է»:

 

Լրահոս

Դիտել ավելին