Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրվել

12 Փետրվար, 2019 19:56
Հեղինակ՝ Էլեն Առաքելյան
Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել որում ասվում է.

«Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Հատուկ Քննչական ծառայությունն այսօր՝ փետրվարի 12-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրել:
Բացի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածից՝ սահմանադրական կարգի տապալումից, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբ»

 

Լրահոս

Դիտել ավելին