Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Երևանում. էլիտար շենքի շքամուտքի տանիքին հայտնաբերվել է նույն շենքի բնակչուհու դին

12 Փետրվար, 2019 18:53
Արտակարգ դեպք Երևանում. էլիտար շենքի շքամուտքի տանիքին հայտնաբերվել է նույն շենքի բնակչուհու դին

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ փետրվարի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն 12 շենքի շքամուտքի տանիքին կնոջ դի կա:

Ինչպես հայտնում է աղբյուրը՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի բնակիչ, 67-ամյա Էմմա Խաչատրյանն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների, 8-րդ հարկից իրեն ցած է նետել: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է քննիչ Աշոտ Սիմոնյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ըստ աղբյուրի՝ նշված շենքը 12 հարկանի է և համարվում է էլիտար:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին