Կարևոր իրադարձություններ

«Ես և իմ կուսակցական ընկերները շարունակել ենք մեր գիտելիքը և փորձը ծառայեցնել Հայաստանին և Արցախին»

12 Փետրվար, 2019 18:04
Հեղինակ՝ Արմեն Աշոտյան
 «Ես և իմ կուսակցական ընկերները շարունակել ենք մեր գիտելիքը և  փորձը  ծառայեցնել Հայաստանին և Արցախին»

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արձագանքելով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այսօրվա հայտարարությանը՝ ընդգծում եմ, որ՝

1. Հայաստանի իշխանություններն ամբողջական պատասխանատվություն են կրում Հայաստանի և Արցախի անվտանգային քաղաքականության համար:

2. Եթե մեր պետական շահերը պահանջում են որևէ նոր կոնկրետ գործողություններ, ապա այդ գործողությունների որոշման և իրականացման պատասխանատուն Հայաստանի իշխանություններն են:

3. Ցանկացած որոշում և գործողություն պետք է իրականացվի Հայաստանի Սահմանադրության և օրենքների խստագույն պահպանմամբ:

4. Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության խնդիրների քննարկումները որևէ մեկի մենաշնորհը չեն: Նման հարցերում հարկավար է ականջալուր լինել սրտացավ մասնագիտական կարծիքներին՝ անկախ քաղաքական ուժերի ընթացիկ դիրքավորումից:

5. «Ես և իմ կուսակցական ընկերները շարունակել ենք մեր գիտելիքը և  փորձը  ծառայեցնել Հայաստանին և Արցախին»:

 

Լրահոս

Դիտել ավելին