Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    530,5
    538,5

  • RUB

    7,49
    7,69

Կարևոր իրադարձություններ

 

Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալի մասին տեղեկատվությունը բացակայում է քաղաքապետարանի կայքում. Խաժակյան

12 Փետրվար, 2019 17:32
Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալի մասին տեղեկատվությունը բացակայում է քաղաքապետարանի կայքում. Խաժակյան

Երևանի քաղաքպետարանի պաշտոնական կայքում բացակայում է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Սամվել Ղումաշյանի մասին տեղեկատվությունը: Այսօր՝ փետրվարի 12-ին, Երևանի ավագանու նիստին արտահերթ ելույթում այս մասին ասաց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Քանի որ վերջերս լրատվամիջոցների տեղեկատվությունը հերյուրանք է համարվել, ես որոշեցի օգտվել «Հայկական Ժամանակ» թերթից և կփորձեմ ներկայացնել նրա կենսագրականից մի քանի դրվագ: Թերթի՝ 21.04.2018 թվականի  հրապարակած մի հոդվածում նշված էր, որ Ավանում ջարդել են երթի վերջից գնացող մոտ 150-180 հոգու մեքենաները, ծեծել երիտասարդներին: Թղթակիցը՝ շարադրելով, թե ովքեր են ներգրաված եղել այս գործընթացում, նշել էր, որ դրանց մեջ եղել է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Սամվել Ղումաշյանը»,-ասաց նա՝ հավելելով, որ 2017 թվականին մայիսի ընտրություններին երկու ընտրատեղամասերի  դիմաց ընտրական գործընթացը կազմակերպող անձ էր հանդես գալիս, որը նույն ինքը՝ Սամվել Ղումաշյանն էր։

«Այս դեպքում կօգտագործեմ «ընտրական կազմակերպիչ» բառակապակցությունը: Այդ անձն իրականացնում էր ընտրությունների կազմակերպման գործընթացը, որը դարձել էր ՀՀԿ-ի գործելաոճը: Իմ պրակտիկայում մի դեպք չի եղել, որ մի տեղամասի համար մի քանի անգամ ոստիկանություն հրավիրվեմ, անձամբ եմ ցուցմունք տվել: Ես չէի պատկերացնի, որ Սամվել Ղումաշյանը կշարունակեր գործել նոր իշխանության օրոք:»,-նշեց նա:

Պատասխանելով Դավիթ Խաժակյանին՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հորդորեց իրավապահ մարմիններին՝ այս ուղղությամբ աշխատանքներ տանելու. «Այսօր քաղաքապետարանում և թաղապետարաններում կան շատ մարդիկ, որոնք աշխատել են նախորդ իշխանությունների ժամանակ: Քանի որ Ավան վարչական շրջանի ղեկավարն ամենավերջինն է փոխվել, գոյություն ունի համակարգի ընդունման հանձնման պրոցես և այդ պրոցեսի ավարտից  հետո կոնկրետ կերևա, ով է մնում, ով՝ ոչ: Այդ պրոցեսն այս պահին ընթանում է Ավան վարչական շրջանում, երբ կավարտվի, կլինեն կոնկրետ փոփոխություններ: Եթե ինչ որ մեկը, ունենալով նման խնդիրներ իր անցյալում, այս պահին դեռ աշխատում է, ուրեմն այս պահին պետք է իր ծառայությունը քաղաքին»,-ասաց նա:

Դավիթ Խաժակյանը հակադարձեց՝ ասելով, որ կցանկանար լսել քաղաքական պատասխան, քանի որ իրավապահներին դիմելու ձևն ինքն էլ գիտի և արդեն դիմել է, թեև այս պահին ընթացքին ծանոթ չէ. «Ես հիմա մատնանշում եմ կոնկրետ օղակի, կոնկրետ անձի, ում ներգրավվածությունը այս դեպքերում փաստաթղթավորված է: Ձեր աշխատակազմում ընտրակեղծարար է շարունակում գործել, և այդ անձը, ըստ էության, եղել է այդ գործընթացուն ներգրավված և ցանկալի կլիներ, որ դուք էլ այդ փաստաթղթերին և տեսագրություններին ծանոթանայիք»ՙ, -նշեց նա:

Հայկ Մարությանը վերջում ասաց, որ ինքը տեղեկացված է, սակայն վարչական շրաջանների աշխատանքները կառավարում է ղեկավարը, և ինքն է որոշում իր կադրային քաղաքականությունը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին