Կարևոր իրադարձություններ

Ատոմակայանի 60-ից ավելի աշխատակիցներ աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել

12 Փետրվար, 2019 16:03
Ատոմակայանի 60-ից ավելի աշխատակիցներ աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել

Հայկական ատոմային էլեկտրակայանի 60-ից ավելի աշխատակիցներ աշխատանքից ազատվելու դիմում են գրել։ Այս մասին նամակով դիմել է Էրիկ Զոհրաբյանը մանրամասնելով։  

«Դիմում են գրել որովհետև 2018թ․-ից պայքարում են մինչև այսօր աշխատավարձ բարձրացնելու համար և մի տարի է խաբում են։ Տնօրենն ասում է, որ իրենց աշխատավարձը 18 տոկոսով բարձրացրել են ու իրենք համաձայն չեն։ Դա սուտ է հավատացեք։ Ինչու եք իրանից հարցնում այդ 67 հոգուց որևէ մեկին հարցրեք։ 

Այդ մարդիկ մասնագետներ են ու գիտեն, թե ինչ է նշանակում միջուկային անվտանգություն ու երբեք սխալ բան չեն անի, հավատացեք, բայց այդ 67 հոգին, եթե ազատ արձակվեն ատոմակայանը չի կարող շահագործվի մինչև տենց մասնագետներ չեն պատրաստի իսկ դրա համար պետք է առնվազն 5 տարի։ Խնդրում եմ ստից բաներ չտարածեն և հաստատ ոչ մի կոպեկ  աշխատավարձ չի բարձրացվել մենակ մարդկանց խաբել են, այդ մարդկանց խոսակցությունները ու քայլերը նկարվում է և հետո մարդկանց դրանցով վախեցնում են, ոչ ոք դիմումը հետ չի վերցրել ու չի էլ վերցնի մինչև կոնկրետ առաջարկ չլինի։

Էրիկ Զոհրաբյանը պարզաբանել է նաև, որ հարցն վերաբերում է նրան, որ անցած տարվա հունվար ամսվանից 140 հոգի պայքարում էր իրենց աշխատավարձը բարձրացնելու համար։ «Դեկտեմբերի 17-ին մարդիկ դիմում գրեցին, տնօրենը համոզեց, որ աշխատավարձը այս տարվա փետրվարի 1-ից կբարձրացնի 10-20% բայց օդի մեջ խոստում տվեց։ Մի քանի օր առաջ ասեց, որ չի կարող բարձրացնել , 6 անգամ խաբեց ու այդ մարդիկ նորից գրեցին դիմումներ․ Ատոմակայանում շուտով մի քանի օրից 200 թափուր աշխատատեղ կլինի»։

Խնդրի վերաբերյալ փորձեցինք պարզաբանումներ ստանալ Ատոմակայանից, սակայն նախ ասացին, որ տնօրենը խորհրդակցության է, որից հետո այլևս չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին