Կարևոր իրադարձություններ

Հաճելի էր կարդալ, որ հանդիպումներից ունեցած մեր գոհունակությունը փոխադարձ է.Աշոտ Ղուլյան

12 Փետրվար, 2019 15:13
Հաճելի էր կարդալ, որ  հանդիպումներից ունեցած մեր գոհունակությունը փոխադարձ է.Աշոտ Ղուլյան

Արցախի Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ անդրադարձել է Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ ունեցած հանդիպմանը:

«Այս օրերին չափազանց օգտակար քննարկումներ ունեցանք Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
Ձգտելու ենք ոչ միայն պահել նախկինում խորհրդարնների միջև ձևավորված հարաբերությունների մակարդակը, այլև հնարավորություններ ստեղծել նոր գաղափարների ու առաջարկների համար:

Պաշտոնական ձևաչափից բացի Հայաստանի խորհրդարանի ղեկավարի և նրա տիկնոջ հետ մշակութային շրջայց կատարեցինք բերդաքաղաք Շուշիում, այցելեցինք Կերպարվեստի, Երկրաբանության և Հայկական դրամի թանգարաններ և Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի:»,- Հաճելի էր կարդալ, որ այդ հանդիպումներից ունեցած մեր գոհունակությունը փոխադարձ է-մասնավորապես գրել է Աշոտ Ղուլյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին