Կարևոր իրադարձություններ

Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամները կարո՞ղ են հիվանդանոցում տեսակցության գնալ

12 Փետրվար, 2019 15:29
Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամները կարո՞ղ են հիվանդանոցում տեսակցության գնալ

Մենք «Նաիրի» ԲԿ գործադիր տնօրեն Անատոլի  Գնունիից հետաքրքրվեցինք,  թե ովքեր են այցելում Մանվել Գրիգորյանին, Անատոլի Գնունին ասաց, որ Մանվել Գրիգորյանն իր կողքին ունի պահակախումբ՝  վերահսկում են այս կամ այն գործողությունները և այցելությունները.

«Որքան գիտեմ իր բարեկամներին էլ է արգելված այցելել հիվանդին»:

Shabat.am-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը հաստատեց, այն որ Մանվել Գրիգորյանի մոտ տեսակցությունն արգելված է.

«Նախաքննության փուլում վարույթ իրականացնող մարմինը արգելք է դրել մերձավորների հետ շփվելու նախատեսված իրավունքից և բնականաբար չեն կարող հարազատները տեսակցության գալ, նույնիսկ հիվանդանոցում :

Օրենքով նախատեսված բոլոր իրավունքնեից, օգտվում է պաշպանակ կողմը՝ մենք, այդ թվում Գրիգորյանին տեսակցություն կատարելուց,  օրենքով սահմանված ձևով իրականացնում ենք մեր գործառույթները իրավական հարթության վրա:

Ինչ վերաբերվում է իրավական հարթությանը, բազմիցս եմ անդրադարձել, որ Հայաստանում որոշ գործերում տեղի է ունենում ընտչրովի արդարատաություն, իր բոլոր բացասական հետքերով և դա արդեն դուրս է եկել Մանվել Գրիգորյանի գործի տիրույթից և դա գլոբալ հարց է»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին