Կարևոր իրադարձություններ

Լիլիթ Մակունցի և կինոռեժիսորի հանդիպման ձայնագրությունը գտնվել է

12 Փետրվար, 2019 15:19
Լիլիթ Մակունցի և կինոռեժիսորի հանդիպման ձայնագրությունը գտնվել է

2019-ի փետրվարին էկրան պիտի բարձրանար «Տատիկիս վարսերը» ֆիլմը, սակայն արգելափակվեց:

«Տատիկիս վարսերը» հայ-բուլղարա-գերմանական կինոնախագծի համառեժիսոր և համապրոդյուսեր, Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանը Ազգային ժողովի այգում տևական ժամանակ է հացադուլ է իրականացնում։

Պատճառն այն է, որ 2016 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոնը ստանձնել է պարտավորություն 2016-18թթ-ին իրենց ընկերության «Տատիկիս Վարսերը» հայ-բուլղար-գերմանական ֆիլմի արտադրությանը բյուջեի մինչև 30%-ի չափով (88մլն դրամ) ֆինանսավորում հատկացնելու մասին: 2016թ-ին ֆիլմին հատկացվել է 8մլն դրամ։ 2017թ-ին՝ 15մլն, որի մի մասը մշակույթի նախարարությունը հետ է վերցրել, ապա կինոկենտրոնն ընդունել է նոր կանոնակարգ, որով 2018թ-ին հրաժարվել է ֆիլմին հատկացվելիք 60մլն դրամի պարտավորությունից։

Հացադուլ իրականացնելու պատճառը՝ այն է, որ չի վճարվում ֆիլմի նկարահանման և հետարտադրական ընթացքի համար  խոստացված գումարը: Նախարարությունը պարզաբանել է, որ իր լիազորություններից դուրս է Գալստյանի պահանջը, իսկ կինոկենտրոնը լռում է:

 Նախարարությունից Հովհաննես Գալստյանի փաստաբան Նունե Դանիելյանին պաշտոնապես տեղեկացրել են, որ Լիլիթ Մակունցի և իր միջև տեղի ունեցած հանդիպման ձայնագրությունը կորել է, սակայն նույն երեկ երեկոյան արդեն փաստաբանին տեղեկացրել էին, որ ձայնագրությունը գտնվել է։

«Ձայնագրությանը դեռ ծանոթ չեմ, ինչ-որ մաս կհրապարակենք, թե՞ ոչ, դա կորոշենք պրն․Գալստյանի հետ»,- Shabat.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նունե Դանիելյանը։

Ինչ վերաբերում է Հովհաննես Գալստանյանի հացադուլին, փաստաբանն ասաց․« Ես հորդորել եմ դադարեցնել հացադուլը, քանի որ մենք բավականին նյութեր ունենք և հասնելու ենք արդարության, բայց քանի որ պրն․ Գալստյանը որոշել է այդ քայլին դիմել, ես չեմ կարող բռնանալ նրա ցանկությանը»։

Անդրադառնալով Լիլիթ Մակունցի և Հովհաննես Գալստյանի հանդիպմանը, փաստաբանն ասաց․ «Երբ տիկին Մակունցի մոտ էինք, պայմանավորվածություններ էին ձեռք բերվել։ Եվ ինչպես պրն․ Գալստյանն է ասում՝ մենք ճանապարհային քարտեզ էինք գծել, թե ինչպիսի լուծում տանք կանոնադրության 15-րդ կետին, որ հետադարձ ուժ էին տվել և հայտը մերժել էին։ Պայմանավորվածությունը նա էր, որ 15-րդ կետը հետադարձ ուժով չէր կարելի կիրառել և մերժել հայտը։ Տիկին Մակունցը հստակ ասեց, որ եթե պարզվի՝ հետադարձ ուժ չէր կարելի կիրառել, մենք դա ճանաչում ենք անվավեր և կնքում ենք պայմանագրերը»։

Լիլիթ Մակունցն ասել էր, որ նախարարության կամ իր  անունից նամակ կգրի արտասահանյան գործընկերներին, որ ֆինանսավորումը շարունակվելու է և չդադարեցնեն ու չխզեն պայմանագրերը․ Այս պայմանավորվածության  հետ համաձայնվել էր նաև տկն․ Միրզախանյանը (խմբ․ Շուշանիկ Միրզախանյանը Ազգային կինոկենտրոնի տնօրենն է ), սակայն ինչպես տեսնում եք, հանձնաժողովը հաջորդ օրը հրապարակեց որոշումը, ըստ որի 15-րդ կետը չէր կարող կիրառվել։ Դրանից հետո Ազգային կինոկենտրոնը մեկ քայլ ետ արեց, հայտարարելով, թե փաստաթղթեր են պակաս։ Փաստաթղթերի պակաս լինելը նախարարությունը գրել էր արտասահմանյան գործընկերներին ուղղված նամակում։ Չնայած վարչական հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքով հստակ ասվում է, որ վարչական մարմինն իրավունք չունի պակաս փաստաթղթերի համար դիմումները մերժի, պետք է ժամանակ տրամադրի և փաստաթղթերը պահանջի։ Արհեստական խոչընդոտներ են ստեղծում և չեն կատարում իրեն կողմից ստանձնած պարտավորությունները։ 

 

Լրահոս

Դիտել ավելին