Կարևոր իրադարձություններ

Կառավարության ծրագրում տեսնում եմ կարևորագույն տնտեսական ցուցանիշներ.Տիգրան Խաչատրյան

12 Փետրվար, 2019 14:53
Կառավարության ծրագրում տեսնում եմ կարևորագույն տնտեսական ցուցանիշներ.Տիգրան Խաչատրյան

Այսօր ԱԺ-ում Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ չհամաձայնելով այն տեսակետի հետ, թե կառավարութան ներկայացրած ծրագրի նախագծում թվային ցուցանիշներ չկան,ասաց«ես տեսնում եմ այդ ցուցանիշները»։

Նիկոլ Փաշինյանի բացատրությունը հստակ էր .«Բոլոր հիմնական թվերը, որոնք կան տնտեսությանը վերաբերող, պարունակվում են ծրագրում: Դրանում ներկայացված է երեք հիմնական թիվ` տնտեսական աճ` նվազագույնը 5 տոկոս, ծառայությունների և արտադրանքի արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ և ներդրումները, որոնք պետք է լինեն տնտեսական զարգացման հիմքը:

Կարևորագույն բանը, որը վարչապետը նշեց իր ելույթում, այն է, որ նշված բոլորը հետևանք են այն վարքագծային փոփոխությունների, որոնք, ակնկալվում է, որ տնտեսական հեղափոխության մեկնարկով և արդյունքում պետք է տեղի ունենան քաղաքացու վարքագծում: Այնպես չէ, որ պատասխանատվությունը կմնա քաղաքացու վրա»,- ասաց նախարարը:

Նախարարը մեջբերեց վարչապետի խոսքը, թե երբ կառավարությունը չի կարողանա հիմնավորել և քաջալերել տնտեսական ակտիվությունը, կունենա պատասխանատվություն: Խաչատրյանը շեշտեց՝ պատասխանատվությունը կլինի կառավարությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին