Կարևոր իրադարձություններ

Հանրապետության տարածքներում սպասվում է առանց տեղումների եղանակ

12 Փետրվար, 2019 14:48
Հանրապետության տարածքներում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում` փետրվարի 12-ի ցերեկը, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-17-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ 

Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, 15-ի և 16-ի ցերեկը նույնքան կնվազի:

Երևան քաղաքում՝ փետրվարի 12-ի ցերեկը, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-17-ը սպասվում են տեղումներ, 16-ի և 17-ի գիշերը քաղաքի բարձրադիր վայրերում` ձյան տեսքով:

 

Լրահոս

Դիտել ավելին