Կարևոր իրադարձություններ

ՊՆ-ի չի պատրաստվում կոծկել որևէ դեպք. նախարարը՝ զինծառայողի մահվան դեպքը չհայտնելու մասին

12 Փետրվար, 2019 13:47
ՊՆ-ի չի պատրաստվում կոծկել որևէ դեպք. նախարարը՝ զինծառայողի մահվան դեպքը չհայտնելու մասին

ՀՀ Պաշտպանության նախարարությանը չի պատրաստվում ո´չ ծածկել, ո´չ կոծկել  որևէ դեպք, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով այն տեղեկությանը, որ Ամանորի գիշերը ժամկետային զինծառայող է մահացել, որի մասին ՊՆ-ն ու Քննչական կոմիտեն չեն հայտնել:

«Փոքրիկ ծառայողական քննություն է անցկացվում պարզելու համար, թե դա ինչի հետ է կապված եղել, հաշվի առնելով այն, որ դեպքը ծառայության հետ կապված չի եղել: Մենք, այսպես ասած, մեծ ուշադրություն չենք դարձրել այդ խնդրին»,-ասաց պաշտպանության նախարարը՝ պատասխանելով հարցին, թե ինչու ՊՆ-ն չի հայտնել Էդգար Գրիգորյանի մահվան մասին:

Տոնոյանի խոսքով՝ այժմ տեղեկությունները հնարավոր չէ ծածկել.

«Դուք ստանում եք տեղեկություններ Դատախազությունից, Քննչական կոմիտեից, դուք ստանում եք նաև ՊՆ-ից, հնարավոր չէ որևէ բան կոծկել, բայց ես միևնույն ժամանակ չեմ կարծում, որ անհրաժեշտ է ծառայության հետ կապված նախաքննության փուլում գտնվող դեպքերի վերաբերյալ անընդհատ բարձրաձայնել: Այսքանը»:

 

Լրահոս

Դիտել ավելին