Կարևոր իրադարձություններ

Մանվել Գրիգորյանի մոտ շաքարային դիաբետի պատճառով առաջացել է հիպերգլիկիմիա

12 Փետրվար, 2019 13:59
Մանվել Գրիգորյանի մոտ շաքարային դիաբետի պատճառով առաջացել է  հիպերգլիկիմիա

ՀՀ ԱԺ նախկկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը այս պահին գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում: Գրիգորյանը հիվանդանոց է տեղափոխվել հետազոտության նպատակով:

Shabat.am-ի հետ զրույցում  «Նաիրի» ԲԿ գործադիր տնօրեն Անատոլի  Գնունին ներկայացրեց Մանվել Գրիգորյանի առոջական վիճակը.

«Բուժման ֆոնի վրա առաջացել ՝ վիճակի կայունացում,  փաստաբանի թույլատվությունը ունեմ ասելու, բուն հիվանադության մասին ,  Գրիգորյանի մոտ շաքարային դիաբետի պատճառով առաջացել է հիպերգլիկեմիկ ՝ շաքարը բավականին բարձր մեծ թվերի վրա էր,  հիմա նկատվում է արդեն միտում, որ բարձր թվերը սկսեն նվազել:

Առայժմ դեռ ապաքինման կամ կայունացման մասին խոսք չկա՝ Գրիգորյանը դեռ ստանում է համապատասխան բուժում և անցկացնում են համապատասխան ստուգումները:Պետք է իհարկե նշել այն փաստը, որ շաքարի կայունացման միտումը նկատվում է բավականին ինտեսիվ դեղորայքային ֆոնի վրա:

Հարցին՝ թե որքա՞ն ժամանակ հիվանդանոցում կմնա Մանեվել Գրիգորյանը,- «Նաիրի» ԲԿ գործադիր տնօրեն Անատոլի  Գնունին պատասխանեց.

«Ես չեմ կարող ասել՝  առաջինը, երբ կկայուննանա շաքարի թվերը, և երկրորդը, երբ որ մեզ հարցում գա Արդարադատության նախարարության կալանավայրերի վարչությունից, թե որքան ժամանակ թույլ կտան հիվանդը մնա մեզ մոտ, մենք կատարում են ԱՆ պատվերը՝ պատվիրատուն իրենք են, սակայն դեռ ոչ մի բան չեն ասել և մենք դեռ շարունակում ենք բուժումը»:

Արդյո՞ք, ինչպես նշում են պաշտպաները՝ Մանվել Գրիգորյանի վիճակը ծայրահեղ ծանր է, բժիշկ հերքեց.

«Ո՛չ, ո՛չ Մանվել Գրիգորյանն իր ոտքով բարձրացել է 4 -րդ հարկ, որը ընդհանուր բաժանմունք է, այնտեղ կա հիվանդասենյակ: Գրիգորյանը չի գնտվում ինտեսիվ թերապեֆտների և վերակենդանացման բաժանմունքի բժիշկների հսկողության տակ, նա գտնվում է շատ հասարակ հիվանդասենյակում»:

Մենք հետաքրքրվեցին նաև թե ովքեր են այցելում Մանվել Գրգորյանին, Անատոլի Գնունին ասաց, որ Մանվել Գրիգորյանն իր կողքին ունի պահակախումբ՝  վերահսկում են այս կամ այն գործողությունները և այցելությունները.

«Որքան գիտեմ իր բարեկամներին էլ է արգելված այցելել հիվանդին»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին