Կարևոր իրադարձություններ

Եթե քաղաքացին ասի՝ պետք չի ՀԴՄ կտրոն, մենք մեր խեղճության մեջ տապակվելու ենք. Նիկոլ Փաշինյան

12 Փետրվար, 2019 13:21
Եթե քաղաքացին ասի՝ պետք չի ՀԴՄ կտրոն, մենք մեր խեղճության մեջ տապակվելու ենք. Նիկոլ Փաշինյան

Շատ կարևոր է, թե մարդիկ ինչպես են արձագանքելու յուրաքանչյուր հնարավորությանը: Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կառավարության ծրագիրը ներկայացնելիս:

«Կարևոր է՝ հիմա շարունակվելո՞ւ են ՀԴՄ մախինացիաները, թե՞ ոչ: Ուզո՞ւմ եք կանխատեսել՝ ինչ է լինելու տնտեսական հռչակված հեղափոխության արդյունքում: Յուրաքանչյուր քաղաքացի թող ասի՝ ՀԴՄ կտրոն խփել-չխփելու հետ կապված իր դիրքորոշումն ինչպիսին է լինելու, և ես կասեմ՝ ինչ է լինելու տնտեսական հեղափոխության արդյունքում: Եթե քաղաքացին ասի՝ պետք չի ՀԴՄ,  ապա ոչ մի բան էլ չի փոխվելու, մենք մեր խեղճության մեջ տապակվելու ենք ու ասենք՝ կառավարությո՛ւն, բա ինչի՞ այս հարցը չլուծեցիր»,- նշեց նա:

Վարչապետի խոսքով՝ կառավարության ամենակարևոր նպատակներից մեկը աղքատության հաղթահարումն է:

«Աղքատության հաղթահարման գործում կարևոր ենք համարում Հարկային օրենսգրքի փոփոխության մեր ունեցած պատկերացումների մի հատվածը, որով պլանավորվում է Հայաստանի տնտեսական համակարգում նոր հասկացություն ներմուծել, որը պայմանականորեն պետք է անվանել միկրոբիզնես:

Այն պետք է ազատված լինի բոլոր հարկերից, խոսքը մինչև 24 մլն տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսների մասին է: Հույս ունեմ՝ առաջիկայում կընդունենք այդ օրենքը, որը հնարավորություն կտա իսկապես քաջալերել մարդկանց փոքր բիզնեսը»,- շեշտեց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին