Կարևոր իրադարձություններ

«Ժամանակը ցույց կտա». Սասուն Միքայելյանը Մանվել Գրիգորյանի՝ ԵԿՄ անդամ մնալ-չմնալու մասին

12 Փետրվար, 2019 12:45
«Ժամանակը ցույց կտա». Սասուն Միքայելյանը Մանվել Գրիգորյանի՝ ԵԿՄ անդամ մնալ-չմնալու մասին

Ես նման հարցի չեմ կարող պատասխանել, ժամանակը ցույց կտա: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահի հավակնորդ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Մանվել Գրիգորյանը կմնա ԵԿՄ անդամ, եթե ինքը դառնա Միության նախագահ:

«Երբ կձեւավորվի Երկրապահը, նոր անդամներ են լինելու, վարչությունը նոր է ձեւավորվելու, նոր մարդկանցով: Բնական է, հին տղերքից էլ կմնան: Ժամանակը ցույց կտա»,-ասաց նա:

Սասուն Միքայելյանը նշեց, որ իր ընտրվելու դեպքում ԵԿՄ-ում բոլոր ոլորտներում փոփոխություններ են լինելու. «Նախ պետք է բարձրանա այն ազատամարտիկների դերը, որոնք մեծ դերակատարություն են ունեցել պատերազմի ժամանակ: Այսօր մի տեսակ մղվել են 2-րդ, 3-րդ պլան: Նման մարդկանց դերակատարությունը պետք է բարձրանա, ռազմահայրենասիրական դաստիարակությունը պետք է բարձրանա: Այնտեղ կա երիտասարդ երկրապահների միությանը կից ակումբը, որը պետք է կարողանանք ավելի զարգացնել»:

 

Լրահոս

Դիտել ավելին