Կարևոր իրադարձություններ

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

12 Փետրվար, 2019 11:34
Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին, և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին։

Պարո՛ն վարչապետ, ամիսներ շարունակ մենք՝ ծնողներս բարձրացրել ենք Արտաշատի 5-րդ դպրոցի տնօրեն Արմինե Դավթյանի ընտանիքի հետ կապված  (որդու և ամուսնու եղբոր) աղմկահարույց խոսակցությունները կապված հանցավոր թմրանյութի ներմուծմամբ զբաղվելու մեջ։ Օրեցօր էլ ավելի է հասունանում ծնողներիս արհամարհանքը տնօրենի նկատմամբ։ Ամենու երեխաները այդ մասին են խոսում և տնօրենի հետևից երբեմն սուլում (թմրամոլ)։ Հարգելի վարչապետ , մենք ՝ ծնողներս,  այլևս չենք կարողանում հանդուրժել նման տնօրենին և պահանջում ենք անհապաղ ազատել աշխատանքից , դա պատվի և արժանապատվության հարց է, մեր երեխաների ճակատագրի հարցը։ Տնօրենի ագրեսիվ պահվածքը պատճառ է դառնում, որ մեր երեխաները չհաճախեն դպրոց։ Պարո՛ն վարչապետ, խնդրում ենք արձագանքել այդ հարցին։ Հիշեցնենք, որ դպրոցի ծնողները բողոքում են տնօրենի դեմ, ըստ նրանց հայտարարության՝ Ոստիկանության «Հերթապահ մաս» հաղորդման միջոցով հրապարակվել էր, որ  հայտնաբերվել է Հայաստանում   թմրանյութի բիզնեսով զբաղվող հանցավոր խումբ: Խմբի անդամներից Գարիկ Հարությունյանը և Իշխան Դավթյանը Արտաշատ քաղաքի թիվ 5 դպրոցի տնօրեն Արմինե Դավթյանի ընտանիքի անդաներն են, ընդ որում՝ Իշխան Դավթյանը տնօրենի որդին է: Զարմանալի է, ինչպես կարելի է նման տնօրենը մինչև հիմա պաշտոնավարի, միաժամանակ զբաղվի աշակերտների կրթությամբ և դաստիարակությամբ: Չգիտենք, թե ով է այդ հարցին լուծում տալու, իսկ ծնողների շրջանում գոյություն ունեցող անհանգստությունը հասունանում է:   Խիստ անհանգստանում ենք, որ Արմինե Դավթյանն աշխատում է որպես տնօրեն:   Մենք՝ ծնողներս, այդ ծանր ժամանակներում դաստիարակում ենք, որ մեր երեխաները հեռու լինեն թմրանյութերից, և նմանատիպ այլ հոգեմետ դեղերից: Պահանջում ենք, որ բարձր բարոյական արժեքներ ունենա մեր տնօրենը, որը կրթում և դաստիարակում է մոտ 1000-ի հասնող երեխաների»: Մի խումբ ծնողներ  հասկանալի պատճառներով նամակն ուղարկած ծնողները չեն ցանկանում բացահայտել իրենց անունները:  

 

Լրահոս

Դիտել ավելին