Կարևոր իրադարձություններ

Երևանում թմրաբիզնեսի դեպք է բացահայտվել

12 Փետրվար, 2019 10:51
Երևանում թմրաբիզնեսի դեպք է բացահայտվել

Փետրվարի 11-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները հերթական խոշոր չափի թմրամիջոցի տարածման դեպքն են բացահայտել Երևանում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները օպերատիվ տեղեկություններն ստանալով՝ մի քանի օր դարանակալել են Իրանի Իսլամական Հանրապետության մի քաղաքացու, ում տվյալները նախաքննության շահերից ելնելով՝ չենք հրապարակում, և երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքից նրան Mercedes մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին։

Տեղում զննության ենթարկելով ավտոմեքենան՝ իրանցու մոտ հայտնաբերել են խոշոր չափի սպիտակ փոշու նմանվող թմրամիջոց, որը ընթերակաների ներկայությամբ առգրավվել է։

Վերջին ժամանակներս ոստիկանությունն ու քննչական կոմիտեն ճիշտ և գրագետ գործողությունների արդյունքում հանրապետությունում հայտնաբերել են մեծ թվով թմրամիոցներ, որոնց մեջ ներգրավված են եղել ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, այնպես էլ օտարերկրացիներ։

Ոստիկաններն ու քննիչներն ունեն օպերատիվ տեղեկություններ, որ երեկ հայտնաբերված իրանցին միայնակ չի եղել:


Երեկվա հայտնաբերված թմրամիջոցը միջազգային շուկայում գնահատվում է մոտ 25 հազար ԱՄՆ դոլար, որի 1 գրամը վաճառվում է 200 ԱՄՆ դոլարով։ 

 

Լրահոս

Դիտել ավելին