Կարևոր իրադարձություններ

«Իմ քայլը» խմբակցությունը նոր պատգամավոր ունի

12 Փետրվար, 2019 10:32
«Իմ քայլը» խմբակցությունը նոր պատգամավոր ունի

Մեկնարկել է 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին հերթական նիստը:

Նախքան ԱԺ նիստի օրակարգին անցնելն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին հարցը:

Ազգային ժողովի պատգամավորի մանդատ տրվեց թիվ 4 ընտրատարածքից առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուին՝ «Իմ քայլը» դաշինքից առաջադրված Վարդան Նելսոնի Աթաբեկյանին:

Նշենք, որ Վարդան Աթաբեկյանին փոխանցվել է Վահագն Գրիգորյանի մանդատը:

 

Լրահոս

Դիտել ավելին