Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,16
    7,36

Կարևոր իրադարձություններ

 

Գողություն կատարողնների հանցախումբ է գործում․ իրավապահներն անցել են գործի․«Ժողովուրդ»

12 Փետրվար, 2019 09:23
Գողություն կատարողնների հանցախումբ է գործում․ իրավապահներն անցել են գործի․«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին իրավապահ համակարգը, մասնավորապես` ոստիկանությունը, փորձում է գողությունների հետ կապված կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել շատ ավելի մեծ թափով:

Ըստ մեր աղբյուրների` համայնքային ոստիկաններն այցելում են ե՛ւ մարդկանց բնակարաններ, ե՛ւ խանութներ ու օֆիսային տարածքներ, հետաքրքրվում, թե որքանով է ապահովված անվտանգությունը: Իսկ պատճառներից մեկն էլ այն է, որ իրավապահ համակարգն օպերատիվ տեղեկատվություն ունի՝ հանրապետությունում երիտասարդներից կազմված գողություն կատարողների հանցախումբ է գործում:

Նրանց հետագա գործողությունները կանխելու եւ բանդան բացահայտելու համար առաջին փուլում պետք է մարդկանց իրազեկել, որ հնարավորինս ուշադիր լինեն իրենց բնակարանների եւ սպասարկման կենտրոնների նկատմամբ: Նշենք, որ բնակարանային գողությունների թվի աճի մասին խոսել էր նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը փետրվարի 9-ին՝ Երեւանի դատախազությունում անցկացված խորհրդակցության ժամանակ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին