Կարևոր իրադարձություններ

Վիտալի Բալասանյանը՝ ընդդիմությունից իշխանության «ժառանգո՞րդ»․ «Հրապարակ»

12 Փետրվար, 2019 08:45
Վիտալի Բալասանյանը՝ ընդդիմությունից իշխանության «ժառանգո՞րդ»․ «Հրապարակ»

Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը 2020թ․ Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացնում։ Նա առաջիկա օրերին կոնսուլտացիաներ է սկսելու խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի, ՀԿ-ների հետ։ Մասնակցել է Արցախի 2012թ․ նախագահական, ապա 2015թ․ խորհրդարանական ընտրություններին՝ ընդդիմադիրի կարգավիճակում։

Չի բացառվում, որ այս անգամ դառնա գործող իշխանության «ժառանգորդը»։ Արդեն իսկ պայքարի մեջ են մտել Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ով համարվում է ՀՀ իշխանությունների ֆավորիտը, ԱԺ ներկայիս նախագահ Աշոտ Ղուլյանը, ով եւս քաղաքական կոնսուլտացիաների փուլ է սկսել՝ ոչ հրապարակային, ԼՂՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը եւ Արցախի հերոս Սամվել Բաբայանը, ում դեպքում սահմանադրական արգելք կա՝ 10 տարվա մշտական բնակության ցենզը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին