Կարևոր իրադարձություններ

Պետությանը 6 միլիոն տալու խոստումն ուժի մեջ է. «Հրապարակ»

12 Փետրվար, 2019 08:09
Պետությանը 6 միլիոն տալու խոստումն ուժի մեջ է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչոյի՝ Վաչագան Ղազարյանի գործով վերաքննիչ նիստը երեկ հետաձգվել է։

Նրա շահերի պաշտպան Արմեն Հարությունյանը, պատասխանելով մեր լրագրողի հարցին, թե ինչպես է արձագանքել նախաքննության մարմինը Ղազարյանի եւ նրա ընկերոջ առաջարկին, թե պատրաստ են պետությանը 6 միլիոն դոլար փոխանցել, Հարությունյանն ասել է, որ ՀՔԾ-ից դեռ արձագանք չեն ստացել․ «Մեր առաջարկն ուժի մեջ է, հստակ պատասխան չենք ստացել, սա պարտքով փող չէ, որ մենք էլ հանենք տանք․․․ Հիմա գործի քննությունը գնում է, Ղազարյանը սերտ համագործակցում է նախաքննության հետ, ներկայացնում է բոլոր փաստաթղթերը։ Թե իրենք ինչ որոշում կկայացնեն, ինձ թվում է՝ պետք է դատավարական կարգով որոշումներ ընդունվեն»։

 

Լրահոս

Դիտել ավելին