Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանն այցելել է լսողական խնդիրներ ունեցողների հատուկ դպրոց

11 Փետրվար, 2019 23:43
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Արայիկ Հարությունյանն այցելել է լսողական խնդիրներ ունեցողների հատուկ դպրոց

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝անդրադառնալով լսողական խնդիրներ ունեցողների հատուկ դպրոց կատարած իր այցին:

«Քիչ առաջ այցելեցի Լսողական խնդիրներ ունեցողների հատուկ դպրոց։ Մեկս մյուսին պատմեցինք մեր պատմությունները, ընկերացանք։ Պայմանավորվել ենք, որ շուտով նորից եմ գնալու նրանց այցելության։ Տղաների մեծ մասն ըմբշամարտ է պարապում։ Ու հաջորդ անգամ նրանց այցելելու եմ Արսեն Ջուլֆալակյանի հետ։ Վստահ եմ՝ Արսենը չի մերժի ։)

Հ.Գ. Այսօր դպրոցում տնօրեն է փոխվել, ու գնացել էի համոզվելու, որ ամեն ինչ հանգիստ է, ու արդյոք երեխաներն իրենց լավ են զգում»։

 

Լրահոս

Դիտել ավելին