Կարևոր իրադարձություններ

Տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

11 Փետրվար, 2019 21:52
Տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի  նիստը

ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը՝ հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի նախագահությամբ:
Նիստի սկզբում Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է Հանձնաժողովի և դրան
կից գործող աշխատանքային խմբի անդամներին, որից հետո մասնակիցները 
քննարկել են հանձնաժողովի աշխատանքների հետ կապված կազմակերպչական մի շարք 
հարցեր:Նիստի ընթացքում աշխատանքային խմբի ղեկավարը հանձնաժողովի անդամներին տեղեկացրել է գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացների հետ կապված առկա իրավիճակը և հնարավոր զարգացումները:

Իր ամփոփիչ խոսքում Դավիթ Տոնոյանը կրկին անգամ կարևորել է անհայտ կորած
անձանց ճակատագրերը պարզելու և նրանց ընտանիքներին աջակցության 
ցուցաբերելու անհրաժեշտությունը, միաժամանակ վստահեցնելով, որ Հանձնաժողովի
գործունեության արդունքներն ու ձեռքբերումները տեսանելի կլինեն արդեն իսկ 
առաջիկայում:

 

Լրահոս

Դիտել ավելին