Կարևոր իրադարձություններ

Եթե կան հարցադրումներ, որոնք պարզ չեն, միանշանակ հնչեցվելու են. Լիլիթ Մակունցը՝ Կառավարության ծրագրի մասին

11 Փետրվար, 2019 20:12
Եթե կան հարցադրումներ, որոնք պարզ չեն, միանշանակ հնչեցվելու են. Լիլիթ Մակունցը՝ Կառավարության ծրագրի մասին

«Փորձում ենք օրենսդիրի ամբողջ վերահսկողական գործառույթը և հաշվետու պահելու գործառույթը իրականացնել, իսկ հետագա ընթացքի հետ կապված Կառավարության ծրագրի առումով որևէ բան չեմ կարող ասել. կտեսնենք՝ ինչպիսին կլինի քննարկումների ընթացքը, ոչինչ չենք գծագրել» Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` անդրադառնալով խմբակցությունում տեղի ունեցած քննարկմանը:

Նա ասաց, որ քաղաքական վերլուծական աշխատանքային խումբը ներկայացրել էր կատարած աշխատանքի արդյունքները, և որոշ դրվագներով անդրադարձել են Կառավարության ծրագրին: Հանձնաժողովները նշել են, որ հարցադրումներ ունեն, որոնք կներկայացնեն վաղը:

Լիլիթ Մակունցը հայտնեց, որ անցումային արդարադատության վերաբերյալ մտքերի փոխանակություն եղավ: «Տարբեր դրվագներով որոշակի անդրադարձ եղել է, ուղղակի մտքերի փոխանակություն է եղել, որևէ կոնկրետ բան չենք քննարկել»,- ասաց նա և նշեց, որ ծրագիրը պատրաստ է վաղը քառօրյային ներկայացնելու համար:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք միաձայն են քննարկելու, թե ազատ են թողնելու, նա ասաց, որ այդ հարցի վերաբերյալ քննարկում ընդհանրապես չի եղել: «Մի բանում վստահ եմ, որ եթե կան հարցադրումներ, որոնք պարզ չեն, հստակ չեն, միանշանակ հնչեցվելու են, մասնավորապես՝ «Իմ քայլը» խմբակցության կողմից»,- ասաց նա՝ հավելելով, որ իր համար շատ մտահոգիչ հարցեր չկային, քանի որ ընդհանուր առմամբ ծրագիրը դրական է գնահատում, բայց հստակեցումների կարիք տեսնում է:

Մակունցը չհամաձայնեց այն քննադատության հետ, թե Կառավարության ծրագիրը կենացների մակարդակի է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին