Կարևոր իրադարձություններ

«Ինձ բարձր հայհոյում էին, ասում, որ ես հայ կոչվելու իրավունք չունեմ, որ ես տղա չեմ այլ քուրիկ եմ»

11 Փետրվար, 2019 19:29
«Ինձ բարձր հայհոյում էին, ասում, որ ես հայ կոչվելու իրավունք չունեմ, որ ես տղա չեմ այլ քուրիկ եմ»

Տրանսգենդեր անձանց պաշտպանությամբ զբաղվող «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության աշխատակիցը բռնության է ենթարկվել։

Shabat.am լրատվականի հետ զրույցում կազմակերպության հիմնադիր-նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը դեպքից մանրամասներ է ներկայացրել․

«Երեկ երեկոյան Վրեժ Վարժապետյանը 2 տղամարդու կողմից ենթարկվել է բռնության։ Մանավորապես՝ բռնուցքներով հարվածել են դեմքին՝ աչքի տակի հատվածում, շրթունքներին են հարվածել։ Հոգեբանական ծանր ճնշման տակ է եղել։ Դրանից հետո անմիջապես զանգահարել է ոստիկանություն, որն էլ 20 րոպեի ընթացքում ներկայացել է։ Վրեժ Վարժապետյանը ոստիկանության կենտրոնական բաժին հաղորդում է ներկայացրել, ոստիկանությունից նրան ուղարկել են դատաբժշկական փորձաքննության։

Հիմա նյութեր են պատրաստվում, դատաբժշկի փորձաքննության եզրակացությունը պետք է կցվի հաղորդմանը, հետո կազմակերպությունը հանդես կգա հայտարարությամբ»։

Բռնության ենթարկողներն անծանոթ տղամարդիկ են եղել։ Սա արդեն կազմակերպության աշխատակիցներին բռնության ենթարկելու 2–րդ դեպքն է։

Ավելի վաղ Վրեժ Վարժապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․

«Ինձ այսօր Կողբացի-Թումանյան փողոցում ծեծել են:

23:50-ի սահմաններում քայլում էի Կարապի Լճի մոտով ու նկատեցի, որ երեք հոգի նայում են վրաս ու հայհոյում են ինձ: Շարունակեցի քայլել ու նկատեցի, որ նրանք ինձ հետապնդում են: Զանգահարեցի ոստիկանություն միանգամից և հաղորդեցի հետապնդման մասին: Նրանք հասան ինձ, կանգնեցրեցին ու հարցրեցին «հայ ես՞ ապե» ես էլ պատասխանեցի, որ «այո հայ եմ» ու միանգամից ինձ սկսեցին ծեծել: Նետեցին փողոց որտեղ մեքենաներ էին ընթանում որոնցից մեկն ինձ հայ-հայա խփում եր: Ու նրանք ինձ բարձր հայհոյում էին, ասում, որ ես հայ կոչվելու իրավունք չունեմ, որ ես տղա չեմ այլ քուրիկ եմ, սակայն նրանք ինձ չէին էլ ճանաչում ու բոլոր ենթադրություները կազմել էին ուղակի իմ արտաքինից, որն ի դեպ շատ սովորական ա, սակայն բնականաբար տարբերվող ու վառ նրանցից:

էս սաղ էղել ա լուսավոր ժամին ու սա արդեն որերորդ դեպքն ա, որ կատարվում ա իմ հետ` վստահ եմ մարդկանց կողմից ովքեր ինձ չեն տեսել երբեք ու չգիտեն թե ես ով եմ:

Արդյունքում ջարդել են դիմացիս ատամը, վնասել դեմքս, քիթս ու վերևի շրթունքս:

Ուր՞ ա իմ անվտանգությունն ու ապահովությունը: Ե՞րբ ա սա ավարտվելու»։

 

Լրահոս

Դիտել ավելին