Կարևոր իրադարձություններ

«Ով իր տեղում է, իշխանությունների հետ խնդիր չի ունենում, իսկ ես իմ տեղում եմ»

11 Փետրվար, 2019 15:44
«Ով իր տեղում է, իշխանությունների հետ խնդիր չի ունենում, իսկ ես իմ  տեղում եմ»

«Պետություն-համայնք համագործակցության նոր ձևաչափ. ենթակառուցվածքների զարգացում» համաժողովից հետո լրագրողների հարցերին է պատասխանել նաև Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

Նա նշել է, որ օպտիմալացման գործընթացներից քաղաքը չի տուժել, վերջին շրջանում քաղաքապետարանը փակել է աշխատավարձերի բոլոր պարտքերը, իսկ խնամու, բարեկամի ու նույնիսկ ազգականի, իր պաշտոնավարման երկու տարիների ընթացքում աշխատանքի չի ընդունել:

Ի՞նչ է փոխվել Վանաձորում հեղափոխությունից հետո հարցին Ասլանյանը պատասխանել է, թե մարդկանց մոտ բավականին մեծ ոգևորություն կա, բայց մինչև յուրաքանչյուրն իր մեջ փոփոխություն չզգա, արդյունք չի լինի:

Ասլանյանին հարցրել են նաև ներկայիս իշխանությունների հետ հարաբերությունների մասին: Ասլանյանը պատասխանել է, թե ով իր տեղում է, իշխանությունների հետ խնդիր չի ունենում, իսկ ինքն իր տեղում է: Լրագրողները հետաքրքրվել են նաև, թե ինչ անձնական բիզնեսներ ունի քաղաքապետը:


«Անձնական երկու որդի ունեմ, ընտանիք ունեմ, անձնական բիզնես չունեմ»,- պատասխանել է Վանաձորի քաղաքապետը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին