Կարևոր իրադարձություններ

Ողբերգական վթար է տեղի ունեցել Տավուշի մարզում

11 Փետրվար, 2019 15:16
Ողբերգական վթար է տեղի ունեցել Տավուշի մարզում

Տավուշի մարզում, այսօր՝ փետրվարի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13։00-ի սահմաններում Երեւան-Սեւան-Իջեւան ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Kia մակնիշի 35 XQ 027 համարանիշի եւ ВАЗ 2107 մակնիշի 35 VA 801 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով «07»-ի վարորդը տեղում մահացել է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Kia-ի վարորդի եւ «07»-ի մահացած վարորդի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը 63-ամյա Մուշեղ Հախվերդյանն էր, ով ճանապարհի թույլատրելի հատվածում կայանած է եղել մեքենան, երբ Kia-ն մխրճվել է «07»-ի մեջ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին