Կարևոր իրադարձություններ

Մակունցի եւ ռեժիսորի հանդիպման ձայնագրությունը կորել է նախարարությունից

11 Փետրվար, 2019 14:15
Հեղինակ՝ Հովհաննես Գալստյան
Մակունցի եւ ռեժիսորի հանդիպման ձայնագրությունը կորել է նախարարությունից

Այսօր ՀՀ մշակույթի նախարարությունից կինոռեժիսոր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանի փաստաբան Նունե Դանիելյանին պաշտոնապես տեղեկացրել են, որ Լիլիթ Մակունցի եւ իր միջեւ տեղի ունեցած հանդիպման ձայնագրությունը կորել է:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հովհաննես Գալստյանը: Նախարարությունից հայտնել են, որ ձայնագրող լրագրողն այլեւս չի աշխատում նախարարությունում եւ նրա հետ հնարավոր չէ կապ հաստատել։ 

«Այդ հանդիպման ընթացքում Լիլիթ Մակունցը «Տատիկիս Վարսերը» ֆիլմի ֆինանսավորումը վերսկսելու հստակ երաշխիքներ էր տվել ինձ եւ հանձնարարականներ՝ կինոկենտրոնի տնօրենի պաշտոնակատար Միրզախանյանին։ Մակունցը նշել էր գումարի չափը, պայմանագրի մանրամասներ՝ կապված ժամանակացույցի հետ, ինձ մաղթել էր հաջողություններ՝ նկարահանման հրապարակում, որից հետո ես դադարեցրել էի հացադուլը։ Մեկնաբանություններ չունեմ, բայց վստահ եմ, որ մենք կգտնենք լրագրողին, անհրաժեշտության դեպքում կհրավիրենք դատարան եւ կհասկանանք՝ ու՞մ պահանջով, ու՞ր եւ ինչո՞ւ է կորել ձայնագրությունը»։

 

Լրահոս

Դիտել ավելին