Կարևոր իրադարձություններ

Սիրիա զորք չի ուղարկվել, ուղարկվել է մասնագետների խումբ. Ռուբեն Ռուբինյան

11 Փետրվար, 2019 13:07
Սիրիա զորք չի ուղարկվել, ուղարկվել է մասնագետների խումբ. Ռուբեն Ռուբինյան

«Սիրիա զորք չի ուղարկվել, սա շատ կարևոր շեշտադրում է: Սիրիա ուղարկվել է մասնագետների խումբ, և սա էապես փոխում է հարցը: Պաշտպանության նախարարությունն իր հաղորդագրության մեջ հստակ նշել է այն իրավական հիմքերը, որոնց հիման վրա մասնագետների խումբն ուղարկվել է Սիրիա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ մեկնաբանելով Սիրիա ուղարկված հայկական զորախմբի հարցը:

Հարցին՝ խորհրդարանում հարցը չպե՞տք է քննարկվեր, Ռուբինյանը պատասխանեց, որ հնչում են հայտարարություններ, թե մասնագետների խումբը Սիրիա ուղարկելու համար պետք է լինի պայմանագիր, որը կլինի դրա հիմք, բայց Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ հիմքը 2001 թվականին կնքված պայմանագիրն է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին