Կարևոր իրադարձություններ

Այգեհովիտ-Վազաշեն ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը և բռնկվել

11 Փետրվար, 2019 11:20
Այգեհովիտ-Վազաշեն ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը և բռնկվել

Փետրվարի 11-ին՝ ժամը 08-59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Այգհովիտ-Վազաշեն ավտոճանապարհին «Mersedes» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը և բռնկվել:


Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ Այգհովիտ-Վազաշեն ավտոճանապարհին «Mersedes Viano» մակնիշի (վարորդ՝ Ս. Ղ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 300 մ գլորվել ձորը և բռնկվել, վարորդը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:26-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին