Կարևոր իրադարձություններ

Երևանում կեղծ թղթադրամներ իրացնելու պահին բերման ենթարկվել 3 քաղաքացի

11 Փետրվար, 2019 10:18
Երևանում կեղծ թղթադրամներ իրացնելու պահին բերման ենթարկվել 3 քաղաքացի

Երեկ՝ փետրվարի 9-ին, ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները՝ ստացված oպերատիվ տվյալներն իրացնելով, Երևան քաղաքում կեղծ թղթադրամներ իրացնելու պահին 6-րդ գլխավոր վարչություն են բերման ենթարկել 3 քաղաքացու:

Shamshyan.com-ի փոխանցմամբ,  նրանք են. Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի բնակիչներ, 31-ամյա Տիգրան Սարգսյանը, 25-ամյա Գևորգ Ղազարյանը և 32-ամյա Հայկ Մկրտչյանը: Աղբյուրի  տեղեկություններով, վերջիններս փորձել են Ն. Ստեփանյան փողոցում գտնվող ինքնասպասարկման մեքենայի դրամարկղի միջոցով կեղծ թղթադրամներ իրացնել, սակայն այդ պահին ոստիկանները վնասազերծել են նրանց: Նրանց մոտ հայտնաբերվել են 8 հատ 100 դոլար անվանական արժեքով թղթադրամներ:

Տեղում պարզվել է, որ ամբողջը կեղծ է և թողարկված 2006 թվականին:

Կայքի տեղեկություններով, Տ. Սարգսյանն ու Գ. Ղազարյանը ձերբակալվել են, իսկ Հ. Մկրտչյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հ. Մկրտչյանը ՀՀ ՊՆ ծառայող է: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին