Կարևոր իրադարձություններ

Մահացել է «Պարտեզի» մոտ օրեր առաջ հնչած կրակոցներից հրազենային վնասվածք ստացած տղամարդը

10 Փետրվար, 2019 23:37
Մահացել է «Պարտեզի» մոտ օրեր առաջ հնչած կրակոցներից հրազենային վնասվածք ստացած տղամարդը

Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցում այսօր մահացել է Աբովյան քաղաքի բնակիչ, 21-ամյա Ջիվան Հարությունյանը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հունվարի 29-ին՝ Աբովյան քաղաքում գործող, «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրի տարածքում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցների արդյունքում մի խումբ անձանց հետ հրազենային վնասվածք ստանալու հետևանքով:

Ջ. Հարությունյանը նախկին պատգամավորի ազգականն էր:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին կրակոցներ էին հնչել Կոտայքի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ էր ստացվել Աբովյանի և Երևանի մի քանի հիվանդանոցներից, որ հրազենային և մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ, մի հոգի էլ մահացած վիճակում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

 

Լրահոս

Դիտել ավելին