Կարևոր իրադարձություններ

«Զոնտիկ պահող» չունեմ. Գոհար Աբաջյանի արձագանքը հայտնի լուսանկարի քննադատություններին

10 Փետրվար, 2019 19:42
Հեղինակ՝ Գոհար Աբաջյան
«Զոնտիկ պահող» չունեմ. Գոհար Աբաջյանի արձագանքը հայտնի լուսանկարի քննադատություններին

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի տիկինը՝ Գոհար Աբաջյանը, իր ֆեյսբուքյան գրառման մեջ անդրադարձել է իր հետ կապված քննարկվող թեմաներին: Նախ՝ նա հայտնել է, որ անվտանգության աշխատակից չունի, ինչպես նաև «զոնտիկ պահող»:

Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էին Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիր այցի ժամանակ արված լուսանկարները, որտեղ մի տղամարդ Գոհար Աբաջյանի գլխավերևում անձրևանոց էր պահել: Նրա ամբողջական գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Մեկ շաբաթ «Ֆեյսբուք» չէի մտել, մտա «Ֆեյսբուք», պարզվեց $130.000 արժեքով Hermes պայուսակի տիրուհի եմ դարձել:

Այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե այսքան կեղծ օրակարգը մարդկանց մտահոգության պատճառ չդառնար:

Ահա այն պայուսակը, որը ձեզ այդքան հուզում է. Longchamp Roseau, արժեքը $100-250:

Նշեմ նաև, որ քանզի Արցախ այցի մասին տեղեկացա այցից 2 օր առաջ, իսկ իմ պայուսակները սպորտային պայուսակներ են (cross-body կամ backpack`ռյուկզակ) և ես ժամանակ չունեի այցին համապատասխան պայուսակ ձեռք բերել, իր պայուսակը 2 օրով սիրով տրամադրեց քույրս:

Շարունակելով քաղաքական «կարևորագույն» թեմաներին սպառիչ պատասխաններ տալու պրակտիկան` նշեմ նաև, որ վերարկուս MassimoDutti է: Հայաստանում արժեքը 140.000 դրամ էր: Որոշեցի սպասել զեղչերին և ձեռք եմ բերել օնլայն` գերմանական կայքից` 72000 դրամով: Հուսամ որոշ անհագստացած լրագրողներ այլևս աջուձախ լեգենդներ չեն պատմի 1.5 մլն արժողությամբ վերարկուի մասին:

Կոշիկներս` Next, արժեքը չեմ հիշի, մի քանի տարի առաջ է գնված:

Անվտանգության աշխատակից չունեմ, «զոնտիկ պահող» ևս, աշխատանքի եմ գնում իմ անձնական մեքենայով: Պաշտոնական այցելության ժամանակ առաջնորդվել եմ սահմանված արարողակարգով, իսկ անվտանգության աշխատակցին շնորհակալություն հայտնեցի անձրևի ժամանակ դրսևորած հոգատարության համար:

Ինչ խոսք, ինքնին խոսուն է այն փաստը, որ մեր «ընդդիմադիրների» կարևորագույն թեմաները սահմանափակվում են իմ պայուսակով, կոշիկով, զոնտիկով և վերարկուով:

Սակայն ցանկանում եմ տեղյակ պահել, որ այլևս երբեք չեմ արձագանքելու նման թեմաների:

Իմ համար անհագստացող ընկերներիս էլ ուզում եմ վստահեցնել, որ ես քիչ քիչ սովորում եմ անտեսել նման անորակ և անբովանդակ նյութերը: Խորհուրդ եմ տալիս անել նույնը: Անտեսել, չարձագանքել unfollow, unlike և մնացած բոլորը միջոցները:

Մեկնաբանություններին չեմ արձագանքելու` թեման չծավալելու նպատակով: Հայցում եմ ձեր ներողամտությունը»:

 

Լրահոս

Դիտել ավելին