Կարևոր իրադարձություններ

Խոշոր վթար Արարատի մարզում

10 Փետրվար, 2019 10:35
Խոշոր վթար Արարատի մարզում

Արարատի մարզում փետրվարի 9-ին, ժամը 21։00-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

 Հովտաշատ գյուղի սկզբնամասում ճակատ-ճակատի բախվել են Հովտաշատ գյուղի բնակիչ 37-ամյա Արտեմ Նիկողոսյանի վարած Daewoo մակնիշի 35 UZ 770 համարանիշի և Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ 32-ամյա Արթուր Հարությունյանի վարած Nissan X-Trail մակնիշի 35 VM 564 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մի մասը Մասիսի, մի մասը Վաղարշապատի, մի մասն էլ «Էրեբունու» բժշկական կենտրոններ։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարները։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, ավագ տեսուչ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութերն են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին