Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,29
    7,49

Կարևոր իրադարձություններ

 

Արտակարգ դեպք Երևանում

09 Փետրվար, 2019 21:33
Արտակարգ դեպք Երևանում

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետանքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 8-ին «Նաիրի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ստացված ահազանգի փաստով․ ժամը 16։40-ի սահմաններում նշված կենտրոնից հայտնել են, որ «փակ գանգուղեղային վնասվածք, ուղեղի ցնցում, քթոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը ավագ հետքաննիչի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի բնակիչ 17-ամյա Դ․ Ա,-ն է։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում Զ․ Քանաքեռցու փողոցի թիվ 54 հասցեում գտնվող Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության թիվ 21 հիմնական դպրոցի շենքում վիճաբանություն է տեղի ունեցել Դ, Ա,-ի և Երևանի բնակիչ 15-ամյա Դ․ Ա․-ի միջև, ինչի հետևանքով էլ 17-ամյա Դ․ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին