Կարևոր իրադարձություններ

Վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է

09 Փետրվար, 2019 17:57
Վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 9-ին, Երևանի «Աստղիկ» բժշկան կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ՝ 20-ամյա Լուսինե Խուդոյանը։  Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել փետրվարի 6-ին Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ՝ 28-ամյա Սիմոն Բարաղամյանի վարած Opel մակնիշի 35 ՍQ 758 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկվելու հետևանքով։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փաստի առթիվ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։

 Վարորդը փախուստի չէր դիմել, օգնել էր օպերատիվորեն վրաերթի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին վիրավորին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն, որից հետո վարորդը բժիշկների հետ մեկնել էր հիվանդանոց։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին