Կարևոր իրադարձություններ

Արշալույս գյուղի բնակիչները գյուղապետի հրաժարականն են պահանջում

09 Փետրվար, 2019 15:06
Արշալույս գյուղի բնակիչները գյուղապետի հրաժարականն են պահանջում

Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչներն այսօր բողոքի ակցիա են անցկացնում և պահանջում, որ համայնքապետ Զարզանդ Գրիգորյանը դադարեցնի իր աշխատանքային լիազորությունների կատարումը: Համայնքապետը, ի դեպ, Մանվել Գրիգորյանի եղբորորդին է: Համայնքապետարանի դռները փակ են:

Բնակիչների հետ հանդիպման են եկել ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանն ու Նարեկ Մկրտչյանը: Պատգամավորներն ասում են, որ խնդրին օրենսդրական լուծում տալ է պետք, բայց դրա համար ժամանակ է անհրաժեշտ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին