Կարևոր իրադարձություններ

«Բացառված է, որ Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ մնալով այնպիսի հանդիպում ունենա, որի մասին մեր պետությունը անմիջապես տեղյակ չլինի»

09 Փետրվար, 2019 14:01
«Բացառված է, որ Ռոբերտ Քոչարյանը  ազատության մեջ մնալով այնպիսի հանդիպում ունենա, որի մասին մեր պետությունը անմիջապես տեղյակ չլինի»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանականի խմբի անդամ Հայկ Ալումյանը բացառում է, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը կամ թաքնվել։

«Պարոն Քոչարյանը օրենքով պետության կողմից պաշտպանվում է, անընդհատ իր կողքին գտնվում են ԱԱԾ բարձրաստիճան սպաներ», - այսօր լրագորղների հետ հանդիպմանն ասել է Հայկ Ալումյանը։ Նա նշել է, թե Ռոբերտ Քոչարյանը չի կարող որևէ մեկին հանդիպել, կամ որևէ մեկը չի կարող այլ կերպ, քան նախապես տեղեկացնելով՝ ժամով, րոպեով, հանդիպել։

«Բացառված է, որ պարոն Քոչարյանը, ազատության մեջ մնալով, մի այնպիսի հանդիպում ունենա, որի մասին մեր պետությունը անմիջապես տեղյակ չդառնա», - հայտնել է նա։ Փաստաբանը անհեթեթ է համարել վարկածը, թե ՀՀ երկրորդ նախագահը կարող է թաքնվել քննությունից։ Հայկ Ալումյանը տեղեկացրել է նաև, որ Ռոբերտ Քոչարյանը որևէ անգամ ցուցմունք չի տվել։

«Ինքն ընդհանրապես ցուցմունք չի տվել ու առայժմ չի էլ պատրաստվում ցուցմունք տալ, որովհետև ինքը հայտարարել էր, որ մեղադրանք է առաջադրվել իրեն, որից հասկանալի չէ, թե ինչի մասին է խոսքը», - հայտնել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը։ 


 

Լրահոս

Դիտել ավելին