Կարևոր իրադարձություններ

«Շարունակելու եմ իմ ակտիվ քաղաքական գործունեությունը որպես ՀՀԿ փոխնախագահ»

09 Փետրվար, 2019 13:14
Հեղինակ՝ Արմեն Աշոտյան
«Շարունակելու եմ իմ ակտիվ քաղաքական գործունեությունը որպես ՀՀԿ փոխնախագահ»

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի ՖԲՀ,

Այսօր մամուլը տեղեկություններ հրապարակեց, որ ես անցել եմ նոր աշխատանքի, որպես "ԼՈՒՅՍ" հիմնադրամի արտաքին քաղաքական հետազոտությունների համակարգող:

Այս տեղեկությունները ճիշտ են: Ուզում եմ շեշտել, որ, բնականաբար, շարունակելու եմ նաև իմ ակտիվ քաղաքական գործունեությունը որպես ՀՀԿ փոխնախագահ:

Այսքանով նաև վերջ դնեք այն խոսակցություններին, թե իբր ես մեկնում եմ արտասահման աշխատանքի: Ես մեկնելու տեղեր ունեմ, բայց գնացողը չեմ )))

Շնորհակալ եմ ձեր բարեմաղթանքների և ջերմության համար»

 

Լրահոս

Դիտել ավելին