Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունը ստիպված է եղել ուժ կիրառել. Քոչարյանի պաշտպանը՝ Մարտի 1-ի գործողությունների մասին

09 Փետրվար, 2019 12:41
Ոստիկանությունը ստիպված է եղել ուժ կիրառել. Քոչարյանի պաշտպանը՝ Մարտի 1-ի գործողությունների մասին

Մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ իմ եւ Ռոբերտ Քոչարյանի գրքում նկարագրվածի մեջ կան տարբերություններ, ինչի մասին կասեմ, որ դա ընդամենը ֆորմատի տարբերություններ են։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 9-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

«Մի բան է, որ գրքում մի քանի էջի մեջ նկարագրված են իրադարձություններ, մեկ այլ բան է, որ դրանց վերաբերյալ պաշտպանը մի քանի նախադասությամբ պետք է մեկնաբանություն անի: Իհարկե, տարբերություններ կլինեն: Ես որոշել եմ պարզություն մտցնել այս հարցի մեջ։ Հակասություն չկա եւ իրողությունը հետեւյալն է, է, որ մարտի 1-ի առավոտվա ոստիկանական գործողության նկատմամբ եղել է պայմանավորվածություն, որ որեւէ բռնություն, կոշտ հակամարտություն Ազատության հրապարակում գտնվողների նկատմամբ չպետք է լինի: Այնտեղ պետք է կատարվեր զննում, քանի որ կար տեղեկատվություն, որ Ազատության հրապարակում հավաքված անձանց մոտ առկա են զենքեր, ընդհուպ մարտական ինքնաձիգեր եւ մարտական նռնակներ։ Առավոտյան ոստիկանությունը մոտեցել է, որ կատարի զննություն, սակայն երբ նրանք մոտեցել են, ցուցարարները նախօրոք զգուշացված են եղել եւ երբ նրանք հայտարարել են իրենց գալու նպատակների մասին, ոստիկանների նկատմամբ քարեր են նետվել: Ոստիկանությունը ստիպված է եղել ուժ կիրառել եւ ցրել այնտեղ գտնվող անձանց»,-հայտարարեց Հայկ Ալումյանը:

Նա նշեց, որ այդ մասին Ռոբերտ Քոչարյանն իմացել է միայն մյուս օրը առավոտյան շուտ, երբ եկել է աշխատանքի.

«Եթե որեւէ տարբերություն կնկատեք պաշտպանի կողմից եւ անձամբ պարոն Քոչարյանի կողմից ասվածի միջեւ, ապա խնդրում եմ՝ հիմք ընդունեք այն, ինչ ասվել է պարոն Քոչարյանի կողմից, որովհետեւ մենք անմիջականորեն այդ իրադարձությունների ականատեսը չենք եղել եւ հնարավոր են որոշակի տարբերություններ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին