Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    486
    489,5

  • EUR

    548
    556

  • RUB

    7,25
    7,5

Կարևոր իրադարձություններ

 

Խաբեությամբ Հայաստանում հայտնված 4 հնդիկները վերադարձել են Հնդկաստան

09 Փետրվար, 2019 12:10
Խաբեությամբ Հայաստանում հայտնված 4 հնդիկները վերադարձել են Հնդկաստան

Հնդկաստանի չորս քաղաքացիները, ովքեր հնդկական տուրիստական ընկերությունների խաբեության հետևանքով դժվար կացության մեջ էին հայտնվել Հայաստանում, ուղարկվել են հետ՝ Հնդկաստան: Այս մասին «Թվիթեր»-ում հայտնել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը:

«Փենջաբից Հնդկաստանի չորս քաղաքացիները, ովքեր Հայաստանում հայտնվել էին դժվարին կացության մեջ, փետրվարի 8-ին ուղարկվել են հետ՝ Հնդկաստան»,- ասվում է դեսպանատան գրառման մեջ:

Փենջաբ նահանգի ղեկավար Ամարինդեր Սինխը հայտնել է, որ կարգադրել է տեղի ոստիկանությանը հետևել հետաքննության ընթացքին: «Գործով 5 մեղադրյալներից 2-ը ձերբակալվել են Քափուրթալա քաղաքի ոստիկանության կողմից: Մնացածները ևս շուտով կձերբակալվեն: Փենջաբի ոստիկանությունը իմ հանձնարարականներով ուսումնասիրում է դեպքը»,- «Թվիթեր»-ում գրել է Ամարինդեր Սինխը՝ ի պատասխան Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուշմա Սվարաջի հայտարարության, որում արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնել էր, թե Փենջաբի ղեկավարը խոստացել է անմիջապես քայլեր ձեռնարկել դեպքի առնչությամբ:

Հնդկական լրատվամիջոցները, մասնավորապես՝ «Hindustan times»-ը «5 օր ոչինչ չեն կերել» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ նշել է, որ Փենջաբ նահանգի 4 երիտասարդներ հայտնվել են անելանելի իրավիճակում: Հրապարակվել է նաև տեսանյութ, որտեղ երիտասարդները պնդում են, որ 5 օր հաց չեն կերել, իսկ տանտերը պահանջում է դուրս գալ տնից: Ըստ օրաթերթի` այդ հնդիկները Հայաստանում են հայտնվել հնդկական տուրիստական գործակալության կողմից տրամադրված վիզայի միջոցով աշխատելու նպատակով, սակայն նրանց չի հաջողվել Հայաստանում աշխատանք գտնել: Դեպքը նաև հնդիկ պատգամավորների ուշադրության կենտրոնում է. նրանք աշխատում են ապօրինություն թույլ տված հնդկական զբոսաշրջային յոթ գործակալների պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Նրանցից 6-ն արդեն հրավիրվել են Փենջաբ նահանգի Կապուրտալա քաղաքի ոստիկանություն:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին