Կարևոր իրադարձություններ

Հարգելիներս, բարի գալուստ պառլամենտարիզմ. Ալեն Սիմոնյան

09 Փետրվար, 2019 10:16
Հեղինակ՝ Ալեն Սիմոնյան
Հարգելիներս, բարի գալուստ պառլամենտարիզմ. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Օրերս լրագրողները հարցրեցին՝ արդյո՞ք նորմալ եմ վերաբերում այն փաստին, որ Իմ քայլը հանդիպում է վարչապետի հետ ԱԺ շենքում և նույնիսկ նիստերի դահլիճում: Ես ի պատասխան ասացի, որ կարծում եմ՝ ԱԺ ղեկավարությունը պարտավոր է այդ դահլիճը տրամադրել յուրաքանչյուր ուժի, եթե այն դիմի, ինչպես օրինակ՝ արվում է կառավարության շենքի նիստերի դահլիճի տրամադրման դեպքում: Բայց մեջս կասկած առաջացավ ասածիս ճշմարիտության մեջ, ու այսօր ճշտեցի, որ վերջիններս չեն կարող ԱԺ դահլիճ վարձակալել և հանդիպում անցկացնել: 
Ինչ վերաբերում է Իմ քայլը խմբակցության հանդիպմանը՝ իսկ որտեղ պետք է պառլամենտական երկրում պառլամենտական մեծամամասնությունը հանդիպի վարչապետի հետ, եթե ոչ պառլամենտում: Թե՞ ինչպես նախկինում՝ գնա վարչապետի կամ նախագահի քովը: Այնպես որ, հարգելիներս, բարի գալուստ պառլամենտարիզմ»:

 

Լրահոս

Դիտել ավելին