Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    483,5

  • EUR

    532
    540

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

 

Նորանշանակ պաշտոնյաները՝ «փիառշչիկներ». նրանց առջեւ պայման են դնում․ «168 ժամ»

09 Փետրվար, 2019 08:54
Նորանշանակ պաշտոնյաները՝ «փիառշչիկներ». նրանց առջեւ պայման են դնում․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Մեր եղեկություններ են հասել այն մասին, որ իշխանությունները որեւէ մեկի աշխատանքի ընդունելիս պայման են առաջադրում, որ բացի իրենց՝ օրենքով վերապահված գործառույթներն իրականացնելուց, տվյալ անձինք պարտավորվում են նաեւ ֆեյսբուքյան էջ վարել, գովերգել կառավարության գործունեությունը, անհրաժեշտության դեպքում՝ հավանել (like անել), մեկնաբանություններ գրել ու տարածել կառավարության գործունեությանը վերաբերող տեղեկատվությունը, առհասարակ ակտիվ լինել ու կառավարության տեսակետները պաշտպանել։

Սա դիտվում է՝ որպես աշխատանքի ընդունվելու կարեւոր նախապայման։

Ի դեպ, այս գործընթացի մեջ միայն շարքային աշխատակիցները չեն ներգրավված։ Մեր տեղեկություններով՝ նման պայման է դրվել նաեւ փոխմարզպետներից շատերի առջեւ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին