Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանի տված ցուցմունքներից ՀՔԾ-ն գոհ չէ․ «Ժողովուրդ»

09 Փետրվար, 2019 08:26
Սերժ Սարգսյանի տված ցուցմունքներից ՀՔԾ-ն գոհ չէ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ում երկու անգամ հարցաքննվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին նրա հարցաքննությունից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, հարցաքննության ժամանակ Սերժ Սարգսյանը բավականին հանգիստ է եղել, գերադասել է որեւէ էական բան չխոսել: Ի դեպ, երբ քննիչը Սերժ Սարգսյանին հարցեր է տվել, պատասխանները հիմնականում հուշել է նրա փաստաբան Ամրամ Մակինյանը:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն` Սերժ Սարգսյանի տված ցուցմունքները նախաքննական մարմնին այդքան էլ չեն գոհացրել, քանի որ, որպես այդպիսին, նա էական խոսք չի ասել: Դատելով իրավիճակից` չի բացառվում, որ նախաքննական մարմինը Սերժ Սարգսյանին կրկին հրավիրի հարցաքննության»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում 

 

 

Լրահոս

Դիտել ավելին