Կարևոր իրադարձություններ

Հատուկ օպերացիա Երևանում. ոստիկաններն ու քննիչները կանխել են զինված բախում

08 Փետրվար, 2019 22:59
Հատուկ օպերացիա Երևանում. ոստիկաններն ու քննիչները կանխել են զինված բախում

Shamshyan.com-ը գրում է․ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննիչներն այնպիսի անակնկալ են խուզարկություններն անել, որ այդ անձինք չեն հասցրել թաքցնել ինչ-որ իրեր, այդ թվում ավտոմատ և բիտա: Քիչ առաջ վնասազերծված անձանց քննիչների և ոստիկանների ուղեկցությամբ դիմակավորված ոստիկանները տեղափոխեցին ոստիկանության Էրեբունու բաժին: Նշված հանցագործության փաստով քննչական բաժնի պետ Ա. Գոյունյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և քննիչները հսկայածավալ գործողությունների արդյունքում պարզել են, որ իրենց ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են և այս անձինք հնարավոր է անցնեն այս տարվա հունվարի 20-ին Էրեբունի վարչական տարածքում գտնվող բիլյարդանոցներից մեկում վիճաբանություն-ծեծկռոտուք –կրակոցներ արձակելու գործով, ինչի հետևանքով հիվանդանոց էին տեղափոխվել 2 քաղաքացի՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից:

Բիլիարդանոցում քննիչները հայտնաբերել էին նաև տարբեր ատրճանակներից արձակված պարկուճներ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոցում բժիշկները, երբ փորձել են բժշկական օգնություն ցուցաբերել նրանցից մեկին, մարմնի մեծ հատվածում հայտնաբերել են հանցագործ աշխարհի սիմվոլներով բազմաթիվ դաջվածքներ, իսկ այդ դաջվածքների մեծ մասը բնորոշ են «Արմենիա Փաուեռ» հանցավոր խմբավորմանը: 

 

Լրահոս

Դիտել ավելին