Կարևոր իրադարձություններ

ՀՔԾ-ն Սերժ Սարգսյանի կարգավիճակի մասին

08 Փետրվար, 2019 18:17
ՀՔԾ-ն Սերժ Սարգսյանի կարգավիճակի մասին

Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ չունի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ ի պատասխան մամուլում շրջանառվող լուրերի այն մասին, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ ունի Մարտի 1-ի գործի շրջանակներում: «Մարտի 1-ի գործի շրջանակներում Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ չունի»,- ասաց Օհանջանյանը:

Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանն «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է, որ Սարգսյանն ունի վկայի կարգավիճակ: Նա հաստատել է, որ Սարգսյանը հարցաքննվել է գործի շրջանակում:

Փետրվարի 7-ին հայտնի դարձավ, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ևս հարցաքննվել է նույն գործի շրջանակում: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է:

 

Լրահոս

Դիտել ավելին