Կարևոր իրադարձություններ

ԱԳՆ մամուլի խոսնակն արձագանքել է Ստանիսլավ Զասի հայտարարությանը

08 Փետրվար, 2019 18:14
ԱԳՆ մամուլի խոսնակն արձագանքել է Ստանիսլավ Զասի հայտարարությանը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի վերաբերյալ հայտարարություններն այս փուլում չեն նպաստում կոնսենսուսի հիման վրա, բոլոր կողմերի համար ընդունելի լուծում գտնելուն: Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով Արմենպրես-ի հարցին: Ինչպես կմեկնաբանեք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասի հայտարարությունները՝ սահմանափակ կազմով որոշում կայացնելու հայկական կողմի հետ հանդիպումը չկայանալու վերաբերյալ:

Հաշվի առնելով, որ կարևոր խորհրդակցություններ են անցկացվում անդամ պետությունների միջև՝ այս փուլում հայտարարություններն ու մեկնաբանությունները չեն նպաստում գործող իրավական հենքի՝ բոլոր 6 անդամ պետությունների կոնսենսուսի հիման վրա, բոլոր կողմերի համար ընդունելի լուծում գտնելուն», - ասել է Աննա Նաղդալյանը:

Զասը փետրվարի 7-ին հայտարարել է, որ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի վերաբերյալ ՀԱՊԿ կանոնակարգը սահմանափակ կազմով որոշման ընդունման հնարավորություն է նախատեսում, սակայն դա լավագույն տարբերակը չէ։ Նման որոշումները կոնսենսուսով են ընդունվում: Բացի դրանից նա նշել է, որ պատրաստ է հանդիպել հայկական կողմի հետ, սակայն դեռ Երևանից պատասխան չի ստացել։

 

Լրահոս

Դիտել ավելին